National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2017
ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ
1 / 3

Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ:

Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է 2016 թվականի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա եւ Ռազմելա Խալափյանների հետ ադրբեջանցիների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին:

Ներկայացնելով իրավիճակը՝ Թալիշի բնակիչներից Բորիս Մեջլումյանը նշել է, որ դեռեւս 1992 թվականին բռնի ուժով տեղահանված գյուղն ազատագրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, իսկ 2016 թվականին թալիշցիները երկրորդ անգամ են ստիպված եղել թողնել գյուղը: Թալիշն ունի մոտ 580 բնակիչ, եւ Բորիս Մեջլումյանի խոսքով՝ նրանց մարտունակ ոգին անկոտրում է: «Գյուղը չենք կորցնելու»,-հավաստիացրել է նա՝ նշելով, որ թալիշցիներն անհամբեր սպասում են հայրենի գյուղ վերադառնալուն: Ներկաները բարձրացրել են նաեւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը:

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր խոսքում մասնավորապես ասել է. «Միշտ էլ շատ դժվար է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են պատերազմական բռնության հետեւանքով: Իմ առաքելություններից մեկն էլ այդ մարդկանց հետ հանդիպելն է եւ տեղեկանալը, թե ինչ է իրականում կատարվում: Տարածաշրջանում ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել: 21-րդ դարում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմներ չլինեն, մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ես հուսով եմ, որ մենք՝ իբրեւ պատգամավորներ, ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է մեր դերակատարումն ունենանք, որպեսզի ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել»: Քրիստիան Վիգենինի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է Քրիստիան Վիգենինի հանդիպումը ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Նա նշել է, որ 2017թ. հոկտեմբերի 2-6-ը Անդորրայում կայանալիք ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ Միջազգային եւ քաղաքական հարցերի հանձնաժողովում պարոն Վիգենինը ներկայացնելու է Հայաստան այցի արդյունքները:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am